Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երկինքը ձեզ տեղեկատու

Երկինքը ձեզ տեղեկատու
15.01.2014 | 17:49

Հարավային Կորեայի ակտիվիստները Հյուսիսային Կորեայի հետ սահմանին 20 օդապարիկներ են երկինք հանել՝ քարոզչական նյութերով, այդպես նրանք փորձում են հաղթահարել տեղեկատվական պատնեշը երկու պետությունների միջև: Օդապարիկներում հազար մեկ դոլարանոցներ են, 500 հազար DVD-ներ ու գրքույկներ, որոնք բացահայտում են հյուսիսկորեական վարչակարգի էությունը, 50 փոքրաչափ ռադիոընդունիչներ և 1,5 հազար ֆլեշկաներ՝ Վիկիպեդիայի կորեական տարբերակով: Ֆլեշկաները համարվում են պայքարի հզոր գործիք, որովհետև փոքր են, հեշտ է թաքցնել և շատ տարողունակ են՝ տեղեկատվության մեծ ծավալների համար: Թեպետ Հյուսիսային Կորեակն համարվում է փակ պետություն, ժամանակակից տեխնոլոգիաները ճեղքեր գտնում են այնտեղ հայտնվելու համար: Որոշ կորեացիներ կարողանում են անլեգալ փոխադրել բջջային հեռախոսներ, իրենց հեռուստացույցներն ու ռադիոընդունիչները օգտագործել՝ Հարավային Կորեայից նորություններ որսալու համար: Տեղեկատվական ակցիայի կազմակերպիչները իրենց որոշումն իրականացրել են՝ հակառակ Փխենյանի նախազգուշացման՝ ոչնչացնել ՛՛մարդկային թափթփուկներին՛՛: Հարավային Կորեայի ոստիկանությունը ևս արգելել է նման ակցիաները՝ զգուշանալով հարևանի անկանխատեսելի արձագանքից: Քսան օդապարիկներից երեքը հասել են Սեուլ, մյուսների հասցեատերերը դեռ անհայտ են:

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ